ՎՊՀ-Ի ԿԵՆՍԱԲԱՆԱՔԻՄԻԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԱՆ ԴԱՊ-ՈՒՄ

ՎՊՀ-ի Կենսաբանաքիմիական ֆակուլտետի կենսաբանության ամբիոնի արտադրական պրակտիկայի շրջանակներում, հեռակա ուսուցմամբ սովորող 4-րդ կուրսի ուսանողների համար իրականացվել է դասընթաց ԴԱՊ-ի ընդհանուր բնութագրի վերաբերյալ, այնուհետև կազմակերպվել է դիտայց «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն» և հարակից տարածք: Տվյալ տարածքում ներկայացվել է ցամաքային էկոհամակարգերի բաղադրիչները` բույսեր, կենդանիներ, սնկեր և դրանցից նմուշների հավաքման աշխատանքներ:
Модуль изображения
ԴԱՊ – ՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՎՊՀ-Ի ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՍՈՎՈՐՈՂ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ
Վանաձորի պետական համալսարանի հեռակա ուսուցմամբ սովորող ուսանողները հերթական անգամ արտադրական պրակտիկան անցակցրեցին ԴԱՊ-ի «Շամախյան տեղամաս» մասնաճյուղում: Պրակտիկայի ընթացքում ուսանողները ծանոթացան ԴԱՊ-ի ծառաբույսերի և թփատեսակների տեսակային կազմերին, հավաքեցին տերևների նմուշներ: Իրականացրեցին գետի ջրի որակի ուսումնասիրման և հետազոտման աշխատանք և արդյունքում որոշեցին գետի ջրի որակը` կախված աբիոտիկ գործոններից և կենսաբազմազանության տեսակային կազմից: Պրակտիկան ամփոփվեց Ջուխտակ վանքեր այցելությամբ:
Модуль изображения
ԱԶՆՎԱՑԵՂ ԵՂՋԵՐՈՒԻ ԲԱԶՄԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ` ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Վանաձորի պետական համալսարանի առկա ուսուցմամբ սովորող 4-րդ կուրսի ուսանողների արտադրական պրակտիկան կազմակերպվել է ԴԱՊ-ի Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոնում և հարակից տարածքում, կենդանիների պաշտպանության համաշխարհային օրը ուսանողների մոտ ավելի հատկանշական դարձնելու և տեսակի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու նպատակով։ Պրակտիկայի ընթացքում ուսանողներին է ներկայացվել կենտրոնի գործունեության և նպատակի վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև եղջերուի ՀՀ Կենդանիների Կարմիր գրքում գրանցվածության աստիճանի և կենսաբանական բնութագրի վերաբերյալ։ Իրականացվել է նաև հարակից տարածքի կենսաբազմազանության զանազանման, վիզուալ զննման, լուսանկարման, տվյալների գրանցման, նմուշների հավաքման աշխատանքներ։
Изображение горячей кнопки
ԿՆՔՎԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՀՈՒՇԱԳԻՐԸ
«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և «ՄայՖորեսթ.Էյէմ» ՀԿ-ի միջև կնքվեց համագործակցության հուշագիր...
Модуль изображения
ԴԱՊ-Ի ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԽԱՉԱՐՁԱՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ
Շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու և բանիմաց վերաբերմունք ձևավորելու, ինչպես նաև մարդ-բնություն կապն ամրապնդելու նպատակով կազմակերպվեց այցելություն Դիլիջան համայնքի Խաչարձանի միջնակարգ դպրոց, որի շրջանակներում իրականացվեց ուսուցողական դասընթաց, քննարկումներ և ինտերակտիվ մեթոդներով աշխատանք հետևյալ թեմաներով` - Ծառատեսակների զանազանում` ըստ տերևների և պտուղների կառուցվածքի - Շրջակա միջավայր – մարդ փոխազդեցությունը և դրա հետևանքները - Էկոտուրիզմի զարգացման հեռանկարները ԴԱՊ-ում
Модуль изображения
ԲՆՈՒԹՅԱՆ ԱՆՄՆԱՑՈՐԴ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԸ. ԱՂԱՎՆԱՎԱՆՔԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ
Բնությունը սիրելու, բնության անհրաժեշտությունն ու անսխալականությունը գիտակցելու համար հարկավոր է համակողմանի ճանաչել այն: Այս անգամ ԴԱՊ-ի գիտության բաժնի աշխատակիցներն այցելություն իրականացրեցին Դիլիջան համայնքի Աղավնավանքի միջնակարգ դպրոց: Հանդիպման ֆորմատը տարբերվող էր: Աշակերտները բավականին պատրաստված և բանիմաց էին: Փոխադարձ աշխատանքը հետաքրքիր ստացվեց: Հանդիպման եզրափակիչ հատվածում դպրոցի գեղեցկուհի սաները մեզ պատմեցին Աղավնավանքի մասին հետաքրքիր պատմություններ և լեգենդներ:
Модуль изображения
ՀՐԴԵՀ ԴԱՊ-ՈՒՄ
2019թ. հոկտեմբերի 16-17-ին «Դիլիջան» ազգային պարկի «Դիլիջան» և «Շամախյան» տեղամաս մասնաճյուղերում բռնկվել է հրդեհ: «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի 10-րդ պահաբաժնի 38-րդ քառ. այրվել է 2000քմ խոտածածկ տարածք, իսկ «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի 2-րդ պահաբաժնի 2-րդ անտառամասի 9-րդ քառակուսում` 5 հա և 1-ին պահաբաժնի 14,15 անտառամաս 8-րդ քառ.` 15 հա խոտածածկ տարածք: Դեպքի վայր են ժամանել և հրդեհը մարել «Դիլիջան» ազգային պարկի / 3 մարտական հաշվարկ/ և ԱԻՆ-ի / 2 մարտական հաշվարկ/ աշխատակիցները : Հրդեհն ամբողջությամբ մարվել է, բարեբախտաբար զոհեր և վնասվածք ստացողներ չկան:
Модуль изображения
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ը «ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ
ՊԱՐԿՈՒՄ ՆՈՐ ԿԱՂՆԻՆԵՐԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴՆ ԷՐ
Ամեն մի ծառ վերածնունդ է՝ կյանքի, երազի, ապագայի վերածնունդ։ Ոսկերիչը գիտի ոսկու գինը, իսկ ծառի գինը՝ ժողովորուրդը: Այսօր «Դիլիջան» ազգային պարկի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 3 -րդ և 4 – րդ պահաբաժիններում իրականացվեց անտառվերականգնման աշխատանքներ /կաղնու սերմերի ցանքս/: «Դիլիջան» ազգային պարկի ողջ անձնակազմը մեծ եռանդով էր կատարում աշխատանքը, իսկ դիլիջանյան երփներանգ աշունը միայն նպաստում և ոգևորում էր բոլորին: «Սևան» ազգային պարկի աշխատակիցները և Հաղարծինի միջնակարգ դպրոցի աշակերտները նույնքան եռանդով միացել էին մեզ, որի համար հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը: Աննկարագրելի է քայլել անտառում աշնանային ոսկեփայլ գորգի վրայով և լսել տերևների խշշոցը: Դրա համար էլ, եթե մեզնից յուրաքանչյուրը մեկ ծառի կյանք պարգևի, ապա սերնդեսերունդ կվայելեն ամենաստեղծագործ բնության գեղեցկությունն ու բարիքները: Սիրենք և փայփայենք մեր հարստությունը` մեր բնությունը:
Модуль изображения
ԱՇՈՒՆՆ ԻՐ ՈՂՋ ՀՄԱՅՔՈՎ ՊԱՐՈՒՐԵԼ ԷՐ ԱՂԱՎՆԱՎԱՆՔԸ
Այսօր ԴԱՊ-ի Աղավնավանքի ճամբարատեղիում Աղավնավանքի և Խաչարձանի միջնակարգ դպրոցների սաների հետ միասին կազմակերպվեց վրանային ճամբար, որի շրջանակներում գիտության բաժնի աշխատակիցները անցկացրեցին «Անտառի դերն ու նշանակությունը», «Բնածին և տեխնածին աղետները» և «Էկոտուրիստական պարագաների կիրառման ձևը և դրանցից ճիշտ օգտվելու կանոնները» թեմաներով դասընթաց – քննարկում: Վրանային ճամբարի անցկացման համար սաներին ԴԱՊ-ի կողմից անվճար տրամադրվել էին ճամբարատեղին, վրանները և քնապարկերը: Հաճելի էր տեսնել մատաղ սերնդին, ովքեր այդքան նվիրումով և սիրով են լցված իրենց բնօրրանի նկատմամբ, ուստի տանտիրոջ իրավունքով, ճամբարատեղիի բացումը վերապահվեց հենց իրենց : Հաճելի և բովանդակալից օր մաղթենք մեր երեխաներին: Համոզված ենք, որ այն, ինչ տեսաք այսօրվա մեր հրապարակումից Դուք ևս անմասն չեք մնա, ուստի սիրով հրավիրում և սպասում ենք բոլորիդ:
Модуль изображения
Модуль изображения
Модуль изображения

📖 Հ Ր Ա Վ Ե Ր 📖

Հասարակության շրջանում բնության և շրջապատող մարդկանց նկատմամբ գիտակցված վերաբերմունքի բարձրացման նպատակով «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը դպրոցականներին սիրով հրավիրում է անդամագրվել էկո ակումբին : Տեղերը սահմանափակ են, ուստի շտապեք: Մանրամասների համար կարող եք գրել մեր ֆեյսբուքյան էջին, էլեկտրոնային հասցեներին` npdilijan@gmail.com, dilijannp@mail.ru կամ զանգահարել /+374/268 2–71-71, /+374/268 2–70-32 հեռախոսահամարներով:📌📚
Модуль изображения
«ԱԺԴԱՀԱԿ»-ՆԵՐԸ «ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿՈՒՄ ԵՆ
Այսօր ԴԱՊ էին այցելել Գեղարքունիքի մարզի «Աժդահակ» բնապահպանական կենտրոնի աշխատակիցները և բնասեր սաները, ովքեր այնուհետև ուղևորվեցին «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն»:
Модуль изображения
ԱՄԵՆԱԱԿՏԻՎ ԵՎ ՓՈՔՐԻԿ ՀՐԱՇՔՆԵՐԸ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԴԱՊ-ի այցելուների կենտրոն էին այցելել «Հույսի կամուրջ» ՀԿ-ի սաները և Հայկական «Կարմիր Խաչ»-ի կամավորներն ու աշխատակիցները: Ներկաներին ներկայացվեց «Դիլիջան» ազգային պարկի` բնության ժառանգության, պատմամշակութային հուշարձանների, մշակութային արժեքների մասին ընդհանուր տեղեկություն, փոքրիկները մեծ ոգևորությամբ կիրառեցին էկոտուրիստական պարագաները և սովորեցին դրանցից օգտվելու կանոնները: Աշակերտները ծանոթացան անտառկազմող հիմնական ծառատեսակների տեսակային կազմին, ինչպես նաև սովորեցին զանազանել նրանց տեսակային և կառուցվածքային առանձնահատկությունները:
Модуль изображения
Модуль изображения
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԸՆԹԱՑՔԸ «ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿՈՒՄ
Գիտելիքը հզոր ուժ է, որը միշտ էլ օգնում է ավելի ճիշտ ապրել` հարստացնելով մարդու միտքն ու հոգին: Կրթված մարդն, այնուամենայնիվ, գտնում է իր ճիշտ տեղն ու դիրքը կյանքում: Ուսումնառության ընթացքում պրակտիկան համարվում է կարևորագույն մասը, քանի որ ընդլայնում և ամրապնդում է ուսանողների մասնագիտական գիտելիքները: ՀԱԱՀ-ի ուսանողի պակտիկան ԴԱՊ-ում , մեր մասնագետների շնորհիվ, շատ հետաքրքիր և հագեցած է անցնում:
Модуль изображения
Модуль изображения
Модуль изображения
«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՏԱՌՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
ՄԱԶԾ-ի և «Դիլիջան» ազգային պարկի համագործակցության շրջանակներում, այսօր ԴԱՊ-ի «Դիլիջան» և «Հաղարծին» տեղամաս-մասնաճյուղերում կրկին իրականացվեց անտառվերականգնման աշխատանքներ / կաղնու սերմերի ցանքս/:
Модуль изображения
Модуль изображения
Модуль изображения
«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՀՈՎՔԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ ԵՆ
ԴԱՊ-ի գիտության բաժնի աշխատակիցներն այցելել էին Դիլիջան համայնքի Հովքի միջնակարգ դպրոց, որի շրջանակներում աշակերտներին ներկայացվեց ԴԱՊ-ի ընդհանուր կառուցվածքը, կենսաբազմազանությունը, բուսական և կենդանական աշխարհը և էկոտուրիստական հնարավորությունները: Տնօրինության հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց` հետագա համագործակցության վերաբերյալ:
Модуль изображения
Модуль изображения
Модуль изображения
Модуль изображения
ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆՔ ՈՉ ՄԻԱՅՆ ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ, ԱՅԼ ՆԱԵՎ ԾԱՌԱՏՈՒՆԿ ԵՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ.
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԷԻՆ «ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԾԱՌԱՏՈՒՆԿԻՆ
Երբ ես տարիներ հետո կանցնեմ անտառի կողքով, որը ես փրկել եմ հատումից, կամ կլսեմ, թե ինչպես են աղմկում իմ ձեռքով տնկված մատղաշները, ես այդ ժամ ինձ շատ լավ կզգամ, քանի որ կգիտակցեմ, որ կլիմայի դրական փոփոխության վրա ես էլ եմ ազդեցություն ունեցել: Երբ տեսնեմ, թե այսօրվա իմ տնկած սոճիները , կաղնիները, հացենիները, լորենիները, թխկիները և մյուս ծառատեսակները ինչպես են կանաչում և օրորվում քամուց, հոգիս կլցվի մի անասելի հպարտությամբ: Այսօր` նոյեմբերի 14-ին, «Դիլիջան» ազգային պարկի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղում իրականացվեց մեծամասշտաբ ծառատունկ, որին մասնակցում էին ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության, այդ թվում` Դիլիջանի, Տավուշի, Իջևանի և Նոյեմբերյանի բաժինների աշխատակիցները` Տավուշի մարզային վարչության պետ - ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: ԴԱՊ-ի աշխատակազմը` տնօրեն Սուրեն Աղաջանյանի գլխավորությամբ ծառատունկին զուգահեռ իրականացրեցին նաև կաղնու սերմերի ցանքս /համաձայն ՄԱԶԾ-ի և ԴԱՊ-ի միջև կնքված պայմանագրի/: «Դիլիջան» ազգային պարկի տնօրինությունը խորին շնորհակալություն է հայտնում բոլորին` ակտիվ մասնակցելու համար:
Модуль изображения
Модуль изображения
Модуль изображения
ԴԱՊ - Ի ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԴԻԼԻՋԱՆԻ ՎԱԽԹԱՆԳ ԱՆԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ
Մարդը բնության զավակն է, ապրում է բնության մեջ և նրա միջոցներով: Այդ իսկ պատճառով բնության անաղարտությունը, մանավանդ մեր օրերում, չի կարող չմտահոգել մարդկությանը: Շրջակա միջավայրի հանդեպ վերաբերմունքը յուրաքանչյուր մարդու բնությունն ու էությունն է: Եթե մարդը ներդաշնակ չէ բնության ու էության հետ` չի կարող ստեղծել և արարել, առհասարակ` գոյատևել և զարգանալ: Այսօր ԴԱՊ-ի գիտության բաժնի աշխատակիցներն այցելեցին Դիլիջանի Վախթանգ Անանյանի անվան միջնակարգ դպրոց: Աշակերտների ակտիվությունը, գիտելիքների կայունությունը, իրազեկ լինելը, հարցասիրությունը և հետագայում մեզ հետ համատեղ համագործակցելու պատրաստակամությունը միանշանակ ուրախալի և ողջունելի էր: Հետաքրքրասեր սաների հետ էլ ավելի հետաքրքիր ստացվեց ԴԱՊ-ի բուսական և կենդանական աշխարհի, բնության հարուստ ժառանգության, էկոտուրիզմի հնարավորությունների, էկոտուրիստական արահետների նշանակության ներկայացումը:
Модуль изображения
Модуль изображения
Модуль изображения
Հրդեհ «Դիլիջան» ազգային պարկի «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղում
2020 թվականի հունվարի 14-ին «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի 4-րդ պահաբաժնի 5-րդ քառ. «Սմրղանի յալ» կոչվող հանդամասում բռնկվել է հրդեհ, այրվել է 3000-4000 քմ խոտածածկ տարածք: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ԴԱՊ-ի աշխատակիցները, «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի անտառապահները` ղեկավար կազմի հետ միասին: Կրակը մեկուսացվել է ժամը 17:00-ի սահմաններում և մարվել` 17:30-ին: Կրակը անտառ չի ներթափանցել և նյութական վնաս չի պատճառել:
🔥🔥 Հրդեհ «Դիլիջան» ազգային պարկի «Շամախյան տեղամաս» մասնաճյուղում
2020 թվականի հունվարի 14-ին ժամը 15:00-ի սահմաններում, «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի 1-ին պահաբաժնի 5-րդ և 6-րդ քառակուսիներում «Արփավուտ» կոչվող հանդամասում բռնկվել է հրդեհ, այրվել է 3 հա խոտածածկ տարածք: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ԴԱՊ-ի աշխատակիցները, «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի անտառապահները` ղեկավար կազմի հետ միասին, ինչպես նաև ԱԻՆ հրշեջ – փրկարարական ջոկատի աշատակիցներ /1մարտական հաշվարկ/: Կրակը մեկուսացվել է հունվարի 15-ին , ժամը 16:00-ի սահմաններում և մարվել` 17:30-ին: Կրակը անտառ չի ներթափանցել և նյութական վնաս չի պատճառել:
Модуль изображения
Модуль изображения
«ԱՅԼԵՎՍ ՈՉ ՄԻ ԹԱՓՈՆ… »
📌📍 ՍԿՍՈՒՄ ԵՆՔ ՏԵՍԱԿԱՎՈՐԵԼ ԹՈՒՂԹԸ ԵՎ ՊԼԱՍՏԻԿԸ…
Թափոններն աղտոտում են շրջակա միջավայրը և բացասաբար ազդում մարդու առողջության վրա: Դպրոցականների շրջանում շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքի զարգացման և էկոդաստիարակության ձևավորման նպատակով, գիտութjան բաժնի աշխատակիցները իրականացրել են այցելություն բնության հանդեպ ամենահոգատար, ամենաբնասեր և ամենաբնապահպան Թեղուտի և Հաղարծինի միջնակարգ դպրոցներ: Այցելության շրջանակներում, դպրոցներում տեղադրվել են էկոաղբամաններ` թղթի և պլաստիկի տեսակավորման նպատակով, ինչպես նաև իրականացվել է դասընթաց հետևյալ թեմաներով՝ «Աղբի տեսակավորում և վերամշակում», «Միկրոպլաստիկան և շրջակա միջավայրը»: Թեմաները շատ արդիական և հրատապ էին, ուստի աշակերտների մեծ ոգևորությունը ուրախալի էր, իսկ ուսուցիչների` միասին համագործակցելու և բնապահպանական այլ միջոցառումներ իրականացնելու առաջարկը` ողջունելի: Հատկանշական է նաև, որ տնօրենների հետ քննարկվեց 2020թ. Հայաստանի Հանրապետությունում 10 միլիոն ծառ տնկելու նախագծի վերաբերյալ որոշ հարցեր: Շնորհակալություն ենք հայտնում վերոնշյալ դպրոցների տնօրեններին` ջերմ ընդունելության, հետագա համագործակցության նպատակով իրենց պատրաստակամությունը հայտնելու և աջակցելու համար: ԳՈՒՑԵ ՀԱՋՈՐԴ ԱՆԳԱՄ ՀԵՆՑ ՁԵՐ ԴՐՈՑՈՒՄ ՏԵՂԱԴՐԵՆՔ ԷԿՈԱՂԲԱՄԱՆՆԵՐԸ… ՍՊԱՍԵՔ…
Модуль изображения
Модуль изображения
Модуль изображения
ԷԿՈԱՂԲԱՄԱՆՆԵՐ ՏԵՂԱԴՐՎԵՑԻՆ ՆԱԵՎ ԳՈՇԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԱՂԱՎՆԱՎԱՆՔԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ
«Դիլիջան» ազգային պարկի գիտության բաժնի աշխատակիցներն այցելեցին Դիլիջան համայնքի Գոշի հիմնական և Աղավնավանքի միջնակարգ դպրոցներ: Այցելության շրջանականերում անցկացվեց դասընթաց և տեղադրվեցին էկոաղբամաններ: Տնօրենների հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ հետագա ծրագրերը համատեղ իրականացնելու համար: «Զմրուխտե պարկ» Էկոակումբում անդամագրվեցին մեկական աշակերտ : Շնորահակալություն դպրոցների ղեկավարությանը և աշխատակիցներին՝ պատրաստակամության և աջակցության համար:
Модуль изображения
Модуль изображения
📍✅ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՎԵՐ
«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը ԱՆՏԱՌԱՊԱՀԻ հաստիքը համալրելու նպատակով աշխատանքի է հրավիրում ներքոհիշյալ պահանջներին համապատասխանող անձանց: ✅I. ՆՇՎԱԾ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է. • Միջնակարգ կրթություն: • Կազմակերպության տարածքի և ռելիեֆի իմացություն • Կազմակերպության բնական և կենդանական աշխարհի վերաբերյալ գիտելիքներ • Կազմակերպության պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ գիտելիքներ • Ֆիզիկական բարձր պատրաստվածություն • Պատասխանատվության զգացում • Եղանակային ցանկացած պայմաններում վայրի բնության մեջ աշխատելու ունակություն • Բազմաթիվ հանձնարարությունների համաժամանակյա կատարման կարող ություն • Ցանկալի է առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ: ✅II. ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 1.Պահաբաժնի տարածքի պահպանության իրականացման աշխատանքների կազմակերպում, ամենօրյա հսկողություն իրականացնելու միջոցով: 2. Բոլոր տեսակի օրինազանցությունների կանխում՝ ՀՀ օրենսդրության և կազմակերպության ներքին կանոնադրության համաձայն համապատասխան պահաբաժինների տարածքում: 3.Բնապահպանական և բնօգտագործման ռեժիմները, ինչպես նաև պատմամշակութային հուշարձանների պահպանման սահմանված ռեժիմը խախտող ցանկացած գործողության հսկում /ապօրինի ծառահատում,խոտհունձ, անասունների ապօրինի արածեցում, փայտանյութի ապօրինի ձեռքբերում/ ամենօրյա աշխատանքի արդյունքների զեկուցում ղեկավարին: 4. Կազմակերպության ռեժիմի խախտումների կամ դրանց նախանշանների դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ և կազմակերպության ներքին կանոնակարգերով սահմանված ընթացակարգի պատշաճ իրականացման ապահովում: 5. Բացահայտված իրավախախտման կամ դրանց նախանշանների դեպքում կազմել համապատասխան անտառխախտման արձանագրություններ և ներկայացնել մասնաճյուղի ղեկավարին և պահպանության գծով տնօրենի տեղակալին: 6. ՀՀ օրենսդրությամբ և կազմակերպության ներքին կանոնադրությամբ սահմանված դեպքերում իրավախախտողից հաշվառել և առգրավվել համապատասխան գույքը և ներկայացնել մասնաճյուղի ղեկավարին կամ պահպանության գծով տնօրենի տեղակալին: 7.Պահաբաժնի տարածքում առկա ուղեփակոցների մուտքի և ելքի ստուգման կազմակերպում և վերահսկողություն: 8.Կազմակերպության ուղեփակոցներից մուտք գործող և տարածքը լքող փոխադրամիջոցների և անձանց գույքի ստուգման կազմակերպում և վերահսկողություն: 9. Պատասխանատվություն է կրում պետական սեփականություն հանդիսացող անձանց կողմից պարկի տարածքների ինքնակամ զավթման, շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցման համար և հայտնաբերման դեպքում հայտնում է ղեկավարին' ապահովելով բնության հատուկ պահպանվող տարածքի կանոնադրությամբ սահմանված բնապահպանական նորմերի կատարումը: 10. Մասնաճյուղում բռնկված հրդեհների ժամանակ պարտավոր է մասնակցել բաժնի կողմից տարվող համապատասխան աշխատանքներին: 11. Գիտական, ճանաչողական և այլ նպատակներով այցելությունների ժամանակ այցելուների ուղեկցման կոորդինացում և վերահսկում, օրենսդրությամբ և կազմակերպության ներքին կանոնակարգերով սահմանված, ինչպես նաև այցելության նպատակից բխող սահմանափակումների պահպանման նպատակով: 12. Մասնակցում է աշնանային և գարնանային ստուգողական ստուգումներին: 13. Շաբաթական աշխատանքային ժողովների ժամանակ ակտիվ մասնակցություն աշխատանքային գործունեության բարելավման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում: 14.Վերադասի հրամանով գիտահետազոտական աշխատանքների ժամանակ պահպանության գծով աջակցության կազմակերպում: 15. Շրջագայում է պարկի տարածքներում տեղադրված տաղավարների հարակից տարածքներում և զեկուցում ղեկավարությանը տարածքի սանիտարական վիճակի վերաբերյալ: 16. Ստուգում է պարկի արգելոցային և արգելավայրային տարածքներ մուտք գործող անձանց անցագրերը. արգելում է մուտքը առանց «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից տրված այցետոմսի: 17. Եթե տվյալ մասնաճյուղում առկա չէ ավագ անտառապահի հաստիք, ապա մասնաճյուղի ղեկավարի բացակայության ժամանակահատվածում տնօրենի հրամանի հիման վրա մասնաճյուղի ղեկավարի ժամանակավորապես պարտականությունների կատարում (արձանուրդում գտնվելու, անաշխատունակության ժամանանահատվածում): 18. Պատասխանատվություն է կրում քամատապալ, ձյունակոտոր և հողմատապալ փայտանյութի չափագրման և բացթողման համար: 19. Աշխատանքային պարտականությունների սահմաններում վերադասի այլ հանձնարարականների կատարում: ✅III. Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2020 թվականի մարտի 11-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը` 09:30-17:30-ը: Մրցույթը կկայանա ս/թ մարտի 19-ին: ✅IV. Անհրաժեշտ փաստաթղթերն են` -անձնագիրը կամ նույնականացման քարտը և պատճենը, -աշխատանքային գրքույկը և պատճենը, -կրթությունը հաստատող փաստաթուղթը /դիպլոմը և պատճենը/, -մեկ լուսանկար` 3 x 4 սմ չափսի - արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք -տեղեկանք առողջական վիճակի մասին ✅V. Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով: ✅I. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացին թղթային տարբերակով ներկայացնում է՝ 1)դիմում (ձևը լրացվում է տեղում). 2) հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները՝ իրենց պատճենների հետ միասին. ընդ որում, փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն. Մանրամասների համար կարող եք գրել npdilijan@gmail.com կամ dilijannp@mail.ru էլեկտրոնային հասցեներին կամ զանգահարել /+374/ 268 2–71-71, /+374/ 268 2–70-32 հեռախոսահամարներով:
Модуль изображения
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ «ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿՈՒՄ…
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնտեսագիտության ֆակուլտետի «Զբոսաշրջություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները, դասախոս Լ. Լաճիկյանի գլխավորությամբ, ուսումնական պրակտիկայի շրջանակներում, այցելել էին «Դիլիջան» ազգային պարկ»: Գիտական բաժնի աշխատակիցները ներկայացրեցին ԴԱՊ-ի կենսաբազմազանությունը, էկոտուրիզմի հնարավորությունները, այնուհետև էկոտուրիզմի մասնագետի ուղեկցությամբ քայլարշավ կազմակերպվեց դեպի «Շշնջացող ջրվեժ» :
Модуль изображения
Модуль изображения
Модуль изображения
Модуль изображения
Ա Շ Խ Ա Տ Ա Ն Ք Ի Հ Ր Ա Վ Ե Ր
«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը ՏՏ ՄԱՍՆԱԳԵՏԻ հաստիքը համալրելու նպատակով աշխատանքի է հրավիրում ներքոհիշյալ պահանջներին համապատասխանող անձանց: ✅I. ՆՇՎԱԾ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է. 1. Բարձրագույն կրթություն (ցանկալի է ինֆորմատիկա և կիրառանան մաթեմատիկա մասնագիտությամբ) 2. Բանակցելու և կազմակերպելու գերազանց ունակություններ 3. Խնդիրների օպտիմալ լուծում տալու գերազանց ունակություններ 4. Գերազանց (գրագետ) գրավոր և բանավոր հաղորդակցության հմտություններ 5. Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների տիրապետում 6. Վերլուծական և համադրական մտածողություն 7. Տեխնիկական գիտելիքներ 8. Համակարգչի լավ իմացություն (MS Office, Internet և այլ ծրագրեր) 9. ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ 10. Բազմաթիվ հանձնարարությունների միաժամանակյա կատարման կարողություն 11. Ցանկալի է առնվազն 2 տարի IT ոլորտում աշխատանքային փորձ: ✅ II. ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1. Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետը գործում Է կազմակերպության տնօրենի անմիջական ղեկավարման ներքո. 2. Իրականացնում է ցանցի վերահսկումը, ապահովվում՝ անխափան աշխատանքը, 3. Ապահովվում է տեսահսկման համակարգի և անօդաչու սարքի կառավարումն, սպասարկումն և օ օգտագործումն 4. Տեղադրում, կարգավորում և սպասարկում է ցանցային սարքավորումները, 5. Հետևում է սերվերների անխափան աշխատանքին, 6. Համակարգում տեխնիկական սարքավորումները սպասարկող ընկերությունների աշխատանքները, 7. Արձագանքում առաջացած ՏՏ ոլորտի խնդիրներին և տալիս համապատասխան լուծումներ, 8. Հետևում է SS ոլորտի նորամուծություններին և կազմակերպությունը համալրում նոր ծրագրերով, 9. Մշակում է ծրագրային և տեխնիկական նոր առաջարկներ, 10. ՀԾ ծրագրի աշխատանքի ընթացքում առաջացած խնդիրներին տալիս է լուծում: 11. պատրաստում է իրեն մակագրված մտից գրությունները. 12. Կատարում է տնօրենի կողմից տրված' իր գործառույթներից բխող ՀՀ օրենսդրությանը չհակասող այլ հանձնարարություններ: ✅III. Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2020 թվականի մարտի 18-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը` 09:30-17:30-ը: Մրցույթը կկայանա ս/թ մարտի 26-ին: ✅IV. Անհրաժեշտ փաստաթղթերն են` -անձնագիրը կամ նույնականացման քարտը և պատճենը, -աշխատանքային գրքույկը և պատճենը, -կրթությունը հաստատող փաստաթուղթը /դիպլոմը և պատճենը/, -մեկ լուսանկար` 3 x 4 սմ չափսի - արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք -տեղեկանք առողջական վիճակի մասին ✅V. Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով: ✅I. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացին թղթային տարբերակով ներկայացնում է՝ 1)դիմում (ձևը լրացվում է տեղում). 2) հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները՝ իրենց պատճենների հետ միասին. ընդ որում, փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն. Մանրամասների համար կարող եք գրել npdilijan@gmail.com կամ dilijannp@mail.ru էլեկտրոնային հասցեներին կամ զանգահարել /+374/ 268 2–71-71, /+374/ 268 2–70-32 հեռախոսահամարներով:
Модуль изображения
ՄԱՅԻՍԻ 1-Ը «ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿՈՒՄ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ՕՐ է
✅Աշխատավորների միջազգային օրը «Դիլիջան» ազգային պարկում նշանավորվեց և խորհրդանշական դարձավ, քանզի բոլոր տեղամաս-մասնաճյուղերում իրականացվեց շրջակա միջավայրի մաքրության աշխատանք: 📌Մաքուր է բնությունը, առողջ է մարդը: 📍Պահպանենք մաքրություն
Модуль изображения
Модуль изображения
Модуль изображения
ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով «Դիլիջան» ազգային պարկում հերթական անգամ իրականացվեց քլորաջրով ախտահանման աշխատանքներ:
Модуль изображения
Модуль изображения
🔰ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ «ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ (NABU) ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՄԻՋԵՎ
🔰Համագործակցությունն առավել ընդլայնելու նպատակով «Դիլիջան» ազգային պարկի և Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի միջև կնքվեց հուշագիր, որի շրջանակներում, համատեղ կիրականացվեն գիտահետազոտական ուսումնասիրություններ, բնապահպանական ծրագրեր, դաշտային աշխատանքներ, ինչպես նաև հնարավոր տեխնիկական պայմանների աջակցության ցուցաբերում և այլն: Հաջողություն և արդյունավետ աշխատանք մաղթենք կողմերին:
Модуль изображения
Модуль изображения
ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և «ԷյԱր Թրեյլս» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակներում կստեղծվի բջջային հավելված: 📌Բջջային հավելվածի միջոցով ԴԱՊ-ը կներկայացվի որպես էկոտուրսիտական գրավիչ ուղղություն, այցելուները կապահովվեն անհրաժեշտ տեղեկատվությամբ, որի արդյունքում կխթանվի այցելուների համապատասախան քանակի հոսքը, կստեղծվի տարբեր էկոհամակարգերի վերաբերյալ տվյալների բազա, կիրականացվի փորձի փոխանակում, կկազմակերպվեն տուրիստական տարբեր միջոցառումներ: Արդյունավետ համագործակցություն մաղթենք կողմերին:
Модуль изображения
ԴԱՊ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ «ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 6-ՐԴ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԻ ԱՄՓՈՓԻՉ ՍԵՄԻՆԱՐԻՆ
📌 Շրջակա միջավայրի նախարարության «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցները սեպտեմբերի 17-18-ը մասնակցեցին ՄԱԿ ՇՄԾ-ԳԷՀ «Կենսաբանական բազմազանության մասին» Կոնվենցիայի իրականացման 6-րդ Ազգային զեկույցի ամփոփիչ սեմինարին: Ներկայացված թեմաներն էին՝ ➡️ԿՏԲԿ գործունեությունը կենսաբազմազանության պահպանման ոլորտում ➡️Կենսաբազմազանության ազգային մակարդակով թիրախները ➡️Աիչիի թիրախների և ազգային ներդրման նկարագիրը, Կայուն զարգացման նպատակների համեմատական վերլուծություն / Կովկասի Տարածաշրջանային Բնապահպանական կենտրոնի տնօրեն Նունե Հարությունյան/ ➡️ Հայաստանի կենսաբազմազանության վերաբերյալ գործող իրավական ակտերը և իրավական ակտերի նախագծերը, ➡️ ԿՏԲԿ Հայստանի հատուկ պահպանվող տարածքները / Երկրի կենսաբազմազանության թարմացված նկարագիրը / ԿՏԲԿ տնօրենների խորհրդի անդամ Դշխուհի Սահակյան/
Модуль изображения
Модуль изображения